Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես ոչ բարեկամական՝ Պուտինի նկատմամբ․ Վորոբյով

Հոկտեմբեր 03,2023 14:30 Share

ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում՝ անդրադառնալով  ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։ «Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ,  հայ խորհրդարանականների որոշումը  փոշիացնում է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձևավորված կառուցողական և վստահելի հարաբերությունները»։

Վորոբյովը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ որևէ ուժի չի հաջողվի խաթարել ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել