Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարեկան որդուն մայրը պայմանավորվել է վաճառել 500.000 դրամով

Հոկտեմբեր 08,2023 18:40

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մասիս քաղաքի բնակչուհի Մ․Հ.-ի դատաքննությունը, որն իր մեկ տարեկան  որդուն վաճառել է Երեւանում բնակվող ամուսիններին։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Մ․ Հ․-ն  2019 թ. ապրիլի 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատման եղանակով ծննդաբերել է տղայի, որի ծննդյան վկայականում որպես հայր նշվել է իրական հոր՝ Հ․Հ-ի տվյալները։

Երեւան քաղաքում բնակվող  ամուսինները, մեկ տարի անց՝ 2020 թ.ապրիլին Մասիս քաղաքում հանդիպել են Մ․ Հ․-ին եւ նրա որդուն գնելու նպատակով առաջարկել 500.000 դրամ։

Համաձայնելով առաջարկի հետ՝ Մ․Հ․-ն  ամուսինների հետ 2020 թ․ մայիսի 5-ին Մասիսի  քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում (ԶԱԳՍ)՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են եւ նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Ն․Հ․-ի  հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, նախ գրավոր հայտարարությամբ, ապա նաեւ՝ երեխայի հայրության որոշման մասին՝ վերջինիս հետ համատեղ ներկայացրած դիմումում հայտնել է, որ երեխայի հայրը Ն․Հ․-ն է, ոչ թե Հ․Հ․-ն։ Գործող ընթացակարգով՝ Ն․Հ․-ն  ճանաչել է երեխայի հայրությունը՝ երեխայի ծննդյան փաստաթղթերում արձանագրվելով  որպես երեխայի հայր: Գրանցումից մեկ օր անց ամուսինները Մ․Հ․-ին տալիս են 200.000  դրամ, վերցնում փոքրիկին եւ գնում։

2020 թ. հունիսին եւ հուլիսին ամուսինները Մ․Հ․-ին տալիս են 50.000-ական դրամ, այսինքն երեխային իրենց տալու համար, նրա մորը, ընդհանուր առմամբ  տվել են 300.000 դրամ։

Երեք մեղադրյալների նկատմամբ՝ երեխայի մոր եւ ամուսինների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

2021թ․ հունվարից մեկնարկած դատաքննության հերթական  նիստը նշանակված է նոյեմբերին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031