Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի

Հոկտեմբեր 10,2023 12:34

Այսօր առավոտից «Մանդատ չունես» պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց էին անում «Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնությունը և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ: Այդ պահին քաղաքապետարանում ընթանում էր Երևանի ավագանու անդրանիկ նիստը:

Ցուցարարները դեմ էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը՝ հայտարարելով, որ այսօրվա նիստով փորձում են լեգիտիմացնել նրա ընտրությունը։ Նրանք քաղաքական ուժերից պահանջում էին ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին:

Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր-ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։

Չնայած քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ցույցին՝ ավագանու նիստին մասնակցող ավագանու 37 անդամով քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031