Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է հակամարտության կարգավորման համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն

Հոկտեմբեր 10,2023 17:12

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X միկրոբլոգում։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Երեկ Բաքվում գտնվող Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ աջակցությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի երկարամյա այս հակամարտության կարգավորման համար»,-ասվում է հաղորդագրությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031