Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 12,2023 15:48

«Փաստինֆո». «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վեներա Գալստյանն ազատ է արձակվել։ Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Գալստյանի կնոջ խափանման միջոցի ժամկետը լրացել է հոկտեմբերի 7-ին։ «Մինչ այդ՝ սեպտեմբերին 29-ին, միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվի, ինչը դատարանը չի բավարարել։ Անձն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հիմնադրած կուսակցությունը ներկա գտնվեց Երևանի ավագանու առաջին նիստին, ինչ արդյունքում էլ քվորում ապահովվեց ու իշխող ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձավ։ Ավելին՝ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Նշենք, որ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ։ Արտակ Գալստյանը դեռեւս կալանավորված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031