Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

Հոկտեմբեր 18,2023 16:11

 2023թ․ հոկտեմբերի 21-ին (շաբաթ օրը) Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երեւանի եւ Կապանի։

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մեկնաբանել է մրցաշարի անցկացումը. «ԶՊՄԿ-ի համար սպորտին աջակցությունը պարզապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններից մեկը չէ։ Մենք վստահ ենք, որ աջակցելով սպորտին, առողջ ապրելակերպի մշակույթին մեր համայնքներում՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Դա է պատճառը, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս մրցաշարն ունի նաեւ մեկ այլ կարեւորություն. դա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է, եւ ԶՊՄԿ-ն նաեւ այս առաքելությունն է առաջնային համարում»։

Միջոցառման կազմակերպիչ, Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն այս կապակցությամբ ասել է. «Առաջին անգամ է, որ Սյունիքում նման խոշոր լրագրողական մրցաշար է անցկացվում։ Մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված. այսoր սյունեցիներն ունեն քաջալերման եւ բարոյական աջակցության կարիք։ Մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը եւ ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե, որի ընթացքում երկրպագուների միջեւ կխաղարկվեն արժեքավոր նվերներ։

Մրցաշարի մեկնարկը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին Կապանի քաղաքային մարզադաշտում։ 

Երկրպագուների եւ լրագրողների համար մուտքն ազատ է։ 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 40 34 20 համարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով միջոցառման համակազմակերպիչ, Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին։

Լրացուցիչ տեղեկություններ

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031