Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր

Հոկտեմբեր 19,2023 18:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։

Պարոն Լըկլերկը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շնորհակալություն Ձեզ անձամբ, որովհետև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։

Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից, Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: