Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք ես քաղաքավարության սահմանում ձեզ ասեմ շնորհակալություն, ցտեսություն». ՊՆ փոխնախարարի պատասխանը

Հոկտեմբեր 23,2023 12:08

«Սահմանում այս պահին հարաբերականորեն կայուն է: Իսկ Ֆրանսիայի՝ պաշտպանության նախարարի այցի արդյունքներով մենք համապատասխան տեղեկատվություն կտրամադրենք, ամեն ինչի մասին կտեղեկանաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Լրագրողները մեկնաբանություն էին ուզում թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ կապված, ի՞նչ ռիսկ կա՝ հաշվի առնելով, որ ներգրավել են անգամ F-16 կործանիչներ՝ Արման Սարգսյանն ի պատասխան ասաց, որ ՀՀ ՊՆ-ն խախտումների, ապակայունացնող քայլերի մասին տեղեկատվությունը մշտապես տրամադրում է:

Լրագրողները բազմաթիվ հարցեր հնչեցրեցին՝ ինչո՞ւ Արցախ զորք չուղարկվեց՝ պաշտպանելու Արցախը, ռազմական նոր հայեցակարգ մշակվե՞լ է Արցախում տեղի ունեցած զարգացումներից հետո, Ռուսաստանը պայմանագրերով նախատեսված պարտավորությունները կատարո՞ւմ է, զենք մատակարարո՞ւմ է: Արման Սարգսյանը պատասխանեց, որ դրանք աշխարհաքաղաքական հարցեր են ու ավարտեց ճեպազրույցը այսպես. «Եկեք ես քաղաքավարության սահմանում ձեզ ասեմ շնորհակալություն, ցտեսություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031