Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը եկեղեցիներում հոգեհանգստի կարգ իրականացնել. քանդակագործի առաջարկը Կաթողիկոսին

Հոկտեմբեր 25,2023 11:28

Վեհափառ Տեր, հոկտեմբերի 28-ին լրանում է Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը։

Դաժանագույն, սահմռկեցուցիչ իրադարձությունից արթնանալ չենք կարող և մեր սփոփանքը չենք գտնում ցավից ու համազգային ցնցումից։

Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ իմ և իմ բազմաթիվ ընկերների անունից հոգաչափ խնդրում ենք Ձեզ այդ օրը եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։

Արդարև, եթե չունենք մխիթարություն մարդկանց մեջ, մխիթարանք ու սփոփանք ենք ակնկալում Աստծուց և Հայ Առաքելական եկեղեցուց։

Խոնարհանքս Ձեզ և հայոց քահանայաց դասին։

Արթուր Գևորգյան
Քանդակագործ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031