Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գևորգյանը և Զեյնա Մինան քննարկել են ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքները

Նոյեմբեր 20,2023 17:03

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, որը Հայաստան է ժամանել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու տեխնիկական գնահատման առաքելության շրջանակներում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Կոմիտեի տնօրենին, բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունը, ինչի օրինակներից է Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալման հայտի ներկայացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղերը հյուրընկալելու Հայաստանի տեխնիկական կարողությունների, առկա ենթակառուցվածքների արդիականացման և այլ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930