Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորում պարեկների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ բերման ենթարկվածներից մեկը Վայքի նախկին քաղաքապետի տղան է. Shamshyan.com

Նոյեմբեր 23,2023 11:27

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկն ահազանգել է ստացվում ոստիկանության Վայքի բաժին, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել:

Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և մտցրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ապա ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:

Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդում և փորձում են բռնել, սակայն նա դիմադրում է, ձեռքերով և ոտքերով հարվածում է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով դիմում է փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան  հաշվառված է Վայք քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սիմոն Ավետյանի անվամբ եւ պարեկներն ու ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53 շենքի բակում հայտնաբերում են նշված ավտոմեքենան եւ վարորդին:

Արդեն տեղում պարեկներին օգնության եկած իրենց գործընկերների հետ փորձում են վարորդին, որ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, տեղափոխել ոստիկանության Վայքի բաժին, սակայն այդ ընթացքում շենքի բակում գտնվող մոտ 10 տղաներ խոչընդոտում են պարեկների աշխատանքին, որոնցից մեկին Վայք քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գևորգ Հարությունյանին, իսկ Վայք քաղաքի Շահումյան փողոցի շենքերի հարակից տարածքից մեկում բռնում են ոստիկաններին ու պարեկներին հայհոյած ու փախուստի դիմած Reno-ի վարորդ՝ 32-ամյա Ս. Ավետյանին, ապա նշված անձանց տեղափոխում են ոստիկանության Վայքի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ս. Ավետյանը Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանի տղան է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930