Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյան․ «Մենք այս տարի արդեն գրանցել ենք ռեկորդային ցուցանիշ՝ պաշտոնական առաջնություններում նվաճելով 49 մեդալ»

Նոյեմբեր 23,2023 18:45

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Անի Գրանդ հյուրանոցում կայացած հավաքում ողջունելով Երեւան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին եւ բռնցքամարտիկներին՝ մաղթեց ազնիվ, առանց վնասվածքների մենամարտեր։ Նա շնորհակալություն հայտնեց  IBA տեխնիկական անձնակազմին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու գործում եւ վստահություն հայտնեց, որ առաջնության ավարտին Երեւանից մեկնելով հյուրերը լավ հիշողություններ կտանեն իրենց հետ Հայաստանում անցկացրած օրերից։

Այնուհետեւ, Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ի հետ կարճ զրույցում ասաց․ «Աշխարհի առաջնությանը մասնակցող մեր այս հավաքականից ակնկալիքները մեծ են։ Բավականին ուժեղ թիմ ունենք, որը մեր ապագայի ավելի մեծ հաղթանակները կերտողն է լինելու եւ ազգային հավաքականի հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետեւ մենք բոլորովին վերջերս  տեսել ենք Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ինը ներկայացուցիչների։ Եվրոպայի առաջնությունը այն մրցումը չէ, որտեղ եզրափակիչ հասնելը կարող է պատահականություն լինել։ Ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկների ցուցադրելիք արդյունքներին, մի փոքր հաջողություն եմ մաղթում։ Յուրաքանչյուր մենամարտին մարզիչների եւ մարզիկների ճիշտ մոտեցման դեպքում արդյունքները լավը կլինեն։

Մենք այս տարի արդեն գրանցել ենք ռեկորդային ցուցանիշ․ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային պաշտոնական մրցաշարերում արդեն 49 մեդալ ենք նվաճել։ Եվ ուրախ կլինեմ, եթե այդ թիվը Երեւանում դառնա 60»-ասաց ՀԲՖ նախագահը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930