Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանիր» անվանումով մթերքը բուսական յուղ չի կարող պարունակել. վերաքննիչ վարչական դատարանը կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել

Նոյեմբեր 24,2023 12:46

Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8860/05/20 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 336-Ա որոշման իրավաչափությունը, կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

  • «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ
  • Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն
  • Արտադրողը կրում է ապրանքի մակնշման մեջ դրանում բուսական յուղի առկայության հանգամանքը պարտադիր կերպով զետեղելու պարտականություն
  • Մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը պետք է զետեղվի փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով
  • Մթերքը որպես պանիր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, և ոչ թե պանիր, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «պանիր» մակնշելն այն դեպքում, երբ այն պարունակել է բուսական յուղ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով չի համարվել «պանիր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 5 000 000 դրամի չափով։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930