Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Աջափնյակի թիվ 50 մանկապարտեզը

Նոյեմբեր 24,2023 17:41

Աջափնյակի Նորաշենի՝ 16-րդ թաղամասի շուրջ 4000 բնակչություն ունեցող 3-րդ շղթան շուտով վերակառուցված նոր այգի կունենա: Տարիներ շարունակ անխնամ տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է. կառուցվում են խաղահրապարակներ, ֆուտբոլի խաղադաշտ, հանգստի համար կանաչապատ պուրակ՝ շատրվանով:  Այգին կունենա նաև շների զբոսանքի առանձնացված տարածք:

Շինարարության ժամկետներն ու որակն առաջնահերթ են.  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ընդգծում՝ վարչական շրջան այցի ընթացքում:

«Մենք պետք է բնակիչներին վերադարձնենք ոչ միայն բարեկարգ բակեր, այլև վերադարձնենք բակային մշակույթը, որ կար Երևանում»,-նշել է քաղաքապետը:
Աջափնյակում բարեկարգման այս տարվա ծրագրում 15 բակ է: Բոլոր հասցեներում  պարտադիր պահանջ է ոռոգման համակարգի անցկացումը: Բակերի մեծ մասում լուսավորությունն էլ արևային համակարգով է: Տեղում նաև բնակիչների առաջարկներն են հաշվի առել:

Այս տարի հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 50 մանկապարտեզը: Տանիքից մինչև նկուղ՝ շենքում ամեն ինչ նոր է: Էներգախնայող ու հարմարավետ պայմանները հնարավորություն են տվել ընդունել ավելի մեծ թվով երեխաների:

«280 սան է այսօր հաճախում մանկապարտեզ, սակայն մենք մինչև 330 երեխայի ընդունելու հնարավորություն ունենք»,- նշել է մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը:
«Այս տարի նախատեսում էինք 22 մանկապարտեզ հիմնանորոգել, որոնք, վստահ եմ, դեռ տասնամյակներ կծառայեմ մեր բնակիչներին: Սա քաղաքի համար ամենակարևոր խնդիրներից է: Հիմնանորոգվում են ոչ միայն մանկապարտեզների շենքերը, այլև բակային տարածքները», – ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Այսօր Աջափնյակում շինարարական աշխատանքներ են ընթանում տարբեր հասցեներում. բարեկարգվում են նաև փողոցներն ու մայթերը: Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930