Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ. պարզաբանում

Նոյեմբեր 27,2023 13:36

Պարզաբանում մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ

Մամուլում այսօր տարածված հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։ Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։

Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։

Պարզաբանումները ստանալուց հետո, առանց միջադեպի, քաղաքացին հեռացել է։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930