Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Ներսիսյանը՝ Սամվել Բաբայանի հարցաքննության այս դրվագի մասին․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2023 10:24

Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել: Կապվեցինք Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով վարել է այդ գործի քննությունը, սակայն նրա՝ պետնախարար նշանակվելուց հետո վարույթը կարճվել է:

– Արցախի գլխավոր դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են։

– Ես բազմաթիվ այլ հարցաքննություններ եմ կատարել այդ քրեական վարույթի շրջանակում։

– Մասնավորապես Սամվել Բաբայանին հարցաքննե՞լ եք։

– Այդ վարույթի շրջանակում՝ ոչ։

– 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում չե՞ք հարցաքննել։

– Հիմա լավ չեմ հիշում, հնարավոր է, որ հարցաքննած լինեմ, որքան հիշում եմ՝ վստահաբար հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաեւ Սամվել Բաբայանը։

– Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետեւյալ դրվագը հիշո՞ւմ եք․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։

– Ես մանրամասնությունները չեմ կարող ասել, դրանք այնպիսի արձանագրություններ են, որոնք վարույթում են եւ հասանելի են. եթե անհրաժեշտությունը կա, կարող են վերցնել, ուսումնասիրել, ես չեմ հիշում։

– Ձեր ստացած տեղեկությունները, քրեական վարույթի նյութերն ուղարկե՞լ եք այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազություն, դատախազ Արթուր Դավթյանին։ 

– Այո,  այդ վարույթի շրջանակում փոխգործակցություն եղել է։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930