Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է բացառիկ հնագիտական աշխատանք․ բացվել է «Մեծամորի» տարածքից հայտնաբերված կարասային թաղումը

Նոյեմբեր 28,2023 14:02

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում մեկնարկել է բացառիկ հնագիտական աշխատանք։ Շենքային պայմաններում բացվել է 2022 թ․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված կարասային թաղումը։

Հասմիկ Սիմոնյան, հնամարդաբան. «Կարասը մինչև պեղվելը անցել է երկու ռենտգեն հետազոտություն բացառելու համար, որ կարասում չկան մետաղական իրեր։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր»։

Պեղման արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ապակե սրվակի բեկորներ՝ քայքայված վիճակում։

Կարասային թաղումից հայտնաբերված նյութերը կենթարկվեն լաբորատոր հետազոտության, կմաքրվեն, կվերականգնվեն ու կհամալրեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը։

Կարասային թաղման մասին առավել մանրամասն շուտով՝ Առաջին ալիքի «Լուրերի» անդրադարձով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930