Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր խնդիրը չլուծեն՝ նորից փակելու ենք ճանապարհը»․ մի խումբ ֆերմերներ դժգոհում են մարզում սպանդանոցների բացակայությունից, մարզպետը խոստացել է վաղը հանդիպել նրանց հետ

Դեկտեմբեր 04,2023 14:33

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան մի խումբ ֆերմերներ փակել էին Արտաշատ-Երեւան ճանապարհը, պահանջում էին հանդիպում Արարատի մարզպետի հետ։ Խնդիրն այն է, որ մարզում, ինչպես Aravot․am-ին պատմել են ֆերմերները, սպանդանոցներ չկան, մինչդեռ կառավարությունը պարտադրում է դեկտեմբերի 6-ից միայն սպանդանոցներում մորթ անել, ու սպանդանոցի միս իրացնել։

Քիչ առաջ ֆերմերներից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ չնայած մարզպետն այդպես էլ այսօր չեկավ հանդիպման, սակայն նրա տեղակալներից մեկը ներկայացավ, խոստացավ վաղը հանդիպում կազմակերպել մարզպետի հետ։

«Վաղը Մրգավետի գյուղապետարանում ժամը 12:00-ին հանդիպում է լինելու մարզպետի, փոխմարզպետների հետ։ Հանդիպման ժամանակ խոստացան մեր բոլոր հարցերին պատասխանել։ Եթե մեր հարցերը չլուծվեն, մենք էլի փակելու ենք ճանապարհը»,-ասաց ֆերմերներից Կարեն Կիրակոսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031