Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Շենգավիթում

Դեկտեմբեր 06,2023 12:16

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի» պոմպակայանում  վթարի վերացման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Եսայան, Գորգագործների,  Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից-21, Արշակունյաց 36-330 համարների ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Վեոլիա ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031