Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհանոցում գազի բալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբեր 06,2023 12:34

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վշտունու փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ տան խոհանոցում 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, առաջացել է գազի կուտակում, որին հետևել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։52-ին, մարվել՝ 10։26-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը, խոհանոցի գույքը՝ 3 քմ, փլուզվել են խոհանոցի արտաքին պատը՝ 3 քմ և միջսենյակային պատը՝ 2 քմ։

Բնակիչներ Ա․ Ու․ Դ․-ն (ծնված 1994 թ․) և Բ․ Շ․-ն (ծնված 1993 թ․) ձեռքերի շրջանում ստացել են այրվածքներ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031