Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբեր 12,2023 17:35 Share

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անձնակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին։

Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին արդյունավետ և համատեղ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով չորս տարիների ընթացքում նրա աշխատանքային գործունեության արդյունքները։ Նա նշեց, որ Արարատ Գրիգորյանը մարզը ղեկավարել է մեր պետության համար բարդ և դժվարին ժամանակահատվածում՝ համավարակ, 44- օրյա պատերազմ, հետպատերազմյան շրջան, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կառավարության կողմից նախանշված աշխատանքները կազմակերպել պատշաճ մակարդակով, առկա խնդիրները հաղթահարել, մարզային, համայնքային խնդիրներին լուծում տալը դարձնել աշխատանքների հիմնական առանցքը։

Նախարարը հավելեց, որ նախարարության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելիս 2022 թվականի համեմատ տարբեր ուղղություններով ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել, և դրա մեջ իր դերն ունի նաև Վայոց ձորի մարզը։

Արարատ Գրիգորյանը ևս շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի, վստահության և աջակցության համար։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շնորհավորելով Կոլյա Միքաելյանին, հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետի աշխատանքային փորձը, գիտելիքները, կարողությունները, մարզի խնդիրներին քաջատեղյակ լինելը կնպաստեն նրա՝ նոր աշխատանքին արագ ինտեգրմանը, մարզը արդյունավետ կառավարելուն, մարզի զարգացման ծրագրերի շարունակականության ապահովմանը։

Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, երկար տարիներ աշխատելով Վայոց ձորում՝ տիրապետում է մարզի խնդիրներին, ինչը հնարավորություն կտա գտնել դրանց լուծման համար լավագույն տարբերակները։

Նա նաև հավելեց, որ շարունակելու են իրագործել կառավարության այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը․ արվելու է առավելագույնը՝ համախմբվելու և մարզի խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար, կարևորվելու են գործընկերային հարաբերությունները, առկա խնդիրները նոր մոտեցումներով և պատկերացումներով լուծելու տրամաբանությունը։

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը անդրադարձավ նաև տարածքային կառավարման ոլորտի վերջին օրենսդրական փոփոխություններին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031