Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև հիմա պարզ չի դարձել, թե կոնկրետ ով ինչի համար էր պատասխանատու, ինչ թերացումներ են եղել, ինչն էլ բերել է այսպիսի ողբերգական հետևանքների. «Փաստ»

Դեկտեմբեր 14,2023 10:25

Փաշինյանի իշխանությունը հաճախ է սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ բառերը: Իրականում այս իշխանության կառավարման ժամանակաշրջանն իսկապես կարելի է նման արտահայտություններով բնութագրել, սակայն ոչ թե ձեռքբերումների առումով, այլ այնպիսի տապալումների տեսակետից, որ Հայաստանի պատմության մեջ ուղղակի բացառիկ են։ Համավարակի տարածման ժամանակ ականատես եղանք կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմանն ու հազարավոր մահերի։

Առաջինն ու հիմնականն այն է, որ Փաշինյանի ու իր իշխանության պատճառով Արցախյան պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, ու երեք տարի շարունակ Հայաստանը ստիպված միայն զիջում է հակառակորդին։ Իսկ այսօր էլ մեր պետության ինքնիշխանությունն է դրված զոհասեղանին։ Բայց այդպես էլ մինչև հիմա պարզ չի դարձել, թե կոնկրետ ով ինչի համար էր պատասխանատու, ինչ թերացումներ են եղել, ինչն էլ բերել է այսպիսի ողբերգական հետևանքների։ Ճիշտ է՝ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձերբակալություններ, աղմուկ բարձրացրած դատավարություններ, սակայն վերջում, որպես կանոն, պարզվել է, որ այդ գործերը փուչ էին։ Արդյունքում նույնիսկ թշնամուն տեղեկություն փոխանցելու մեջ մեղադրվող անձինք ազատ արձակվեցին։

Այսինքն, խնդիրը ոչ թե կոնկրետ ուղղություններով բացահայտումներ անելն ու մեղավորներին պատժելն է, այլ ընդամենը շոուն, աղմուկ բարձրացնելը, մեղավորներ նշանակելն ու քաղաքական դիվիդենտներ շահելը։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանքներին տարբեր պաշտոնյաների են հրավիրում, լսում ու տպավորություն են թողնում, որ շուտով շատ լուրջ ու էական բացահայտումներ են անելու, բայց իրականում, ինչպես նշում են փորձագետները, այդ հանձնաժողովից որևէ էական բացահայտում սպասել պետք չէ։ Այս իշխանություններն ինչքան բացահայտումներ արեցին Ապրիլյան պատերազմի մասով, այնքան էլ բացահայտումներ կանեն հիմա։ Ապրիլյան պատերազմի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին հանրության համար։

Եվ սա նույնիսկ սպասելի է. չեն կարող որևէ իշխանության օրոք բացահայտումներ արվեն այդ նույն իշխանության մեղավորության վերաբերյալ:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031