Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերությունից վերադարձածները նախնական բուզննում են անցել, հոսպիտալացման կարիք չի եղել»․ Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 14,2023 13:52

Ադրբեջանից վերադարձած հայ ռազմագերիները երեկ նախնական բուժզննում են անցել, քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, քանի որ դրա կարիքը չի եղել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բոլորի կարիքները գնահատվել են, ինչ հետազոտությունների անհրաժեշտություն եղել է, դրանք իրականացվել են Մուրացան հոսպիտալում»,- ասաց նախարարը։

Հարցին, թե հետագայում բուժզննում անցնելու անհրաժեշտություն կլինի՞, նախարարը պատասխանեց, որ դեռ նման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձրել 2020-2023 թվականներին գերեվարված 32 հայ զինծառայողների։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031