Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է 5-ի

Դեկտեմբեր 18,2023 13:04

🇦🇿 ❗️Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է 5-ի։

🔺Դեկտեմբերի 15-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։

🔺Դեկտեմբերի 16-ին «Մեծ հիմնադրում» կուսակցությունը պատգամավորի թեկնածու է առաջադրել խորհրդարանի պատգամավոր, նույն կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆային։

🔺Նույն օրը Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը ևս հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

🔺«Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևն իր թեկնածությունն է առաջադրել դեկտեմբերի 17-ին, իսկ դեկտեմբերի 18-ին «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունն առաջադրել է կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիևի թեկնածությունը։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031