Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել են հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ

Դեկտեմբեր 18,2023 20:15

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։

Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031