Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարական «911» կետեր Մ2 միջպետական ճանապարհին

Դեկտեմբեր 22,2023 13:08

Չնայած Երեւան-Մեղրի Մ2 միջպետական ճանապարհին Սյունիքի ճանշին ընկերություններն այս օրերին շուրջօրյա մաքրում եւ մշակում են ճանապարհը, մարզի փրկարարները նույնպես անցել են ուժեղացված ծառայության։  ՆԳՆ Նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Սյունիքի մարզի ճանապարհների բոլոր խնդրահարույց հատվածներում տեղակայվել են առաջին օգնության կետեր։

Հերթական «911»  կետը բացվեց մարզի ամենից խնդրահարույց ճանապարհահատվածում` Վերին Խոտանան գյուղի խաչմերուկում։ Ներկայումս նման 3 կետ է շուրջօրյա գործում, անհրաժեշտության դեպքում՝ կախված եղանակային պայմաններից նախատեսվում է եւս երկուսի տեղադրում։

Տարվա այս եղանակին ճանապարհի նեղ լինելու պատճառով հաճախ այս հատվածում բեռնատարները շրջադարձի ժամանակ փակում ճանապարհը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։

Դեկտեմբեր ամսին, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել է 32 բեռնատար եւ 134 բեռնատար տրանսպորտային միջոցների քարշակում։

Ի դեպ, Սյունիքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Դավիթ Հովհաննիսյանը անձամբ է լինում վտանգավոր այն տեղերում, որտեղ փրկարարների կարիքն է զգացվում՝ ճիշտ կազմակերպելով աշխատանքները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031