Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա եւս մի ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը»․ Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 22,2023 14:52

«Սա կարեւոր թեմա է, բայց ինչպես հաճախ է պատահում այս կառավարության դեպքում, հարցը կիսատ-պռատ է ներկայացվում»,- Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի ողջ ֆինանսական, նյութական, գույքային կարողությունները, որոնք այսօր զավթված են Ադրբեջանի կողմից, այս գույքային պահանջների իրավունքը պետք է առնվազն իրավական մակարդակով փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Ամբողջական լուծումը ենթադրում է ֆինանսական, գույքային, նյութական պարտավորությունների ամբողջական իրացում։ «Սա կոնցեպտուալ հարց է եւ գալիս է նրանից, թե արդյոք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է պահպանվի, թե՞ ոչ։ Իհարկե, պետք է պահպանվի, հակառակ դեպքում դուք ո՞նց եք պատկերացնում այդ պահանջի իրավունքի ցեղասպան պետության ձեռնարկած գործողությունների պատճառով։ Ո՞նց եք դուք պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, բնակիչը, ով այնտեղ հարստություն ունի, բայց դա մնացել է թուրքի ձեռքին, ո՞նց պիտի այդ փոխհատուցումը լինի կամ նրան գույքի տնօրինումն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Դրա միջազգային մեխանիզմի լուծումը Հայաստանի Հանրապետությունն է առնվազն հիմա։ Պետք է ամբողջական լուծում ունենա, ներառյալ՝ Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը պատրաստելու տեսակետից ամբողջական բազավորման համար»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Պարոն Թունյան, Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն կա, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր անգամ վերացնել այդ հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, Արցախի Հանրապետությունն ունի սեփականության իրավունքներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն սեփականության իրավունքներ։ Եվ այս ամբողջ կոնցեպտուալ խնդրի լուծումը պետք է դնել սեղանին։ Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, որի կողմից թողարկված պարտատոմսերը զրոյական ռիսկ ունեն, դրա հավաստումը նաեւ պաշտոնապես տրվել է ՀՀ կողմից։ Սա եւս մի ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Եվ բոլոր այն սեթեւեթանքները, թե իբր ժամանակին ճանաչեիք, հօդս են ցնդում, որովհետեւ փաստացի այդպես էլ եղել է։ Եվ միայն ձեր կառավարման շրջանում է, որ փորձում եք այլ կերպ մեկնաբանել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031