Լրահոս
Օրվա լրահոսը

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը հյուրընկալեց «Օրրանի» սաներին

Դեկտեմբեր 22,2023 16:38

Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ Ավ.  Իսահակյանի տուն թանգարանը՝  տնօրեն Արմենուհի Ավետիսյանի նախաձեռնությամբ, հյուրընկալել էր Օրրանի ավագ խմբի 20 սաների։ Թանգարանի և «Օրրան» ՀԿ-ի բարեկամությունն արդեն 10 տարի է ջերմորեն շարունակվում է։

Այս տարիների ընթացքում կազմակերպության տարբեր սերունդներ այցելել են թանգարան, մասնակցել են թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին, միջոցառումներին, շրջայցերին։ Այս օրն էլ լցված էր անակնկալներով և տոնական տրամադրությամբ․ երեխաներին դիմավորեց Վարպետի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը։

Նրա հետ հանդիպումն ու ծանոթությունը առավել հիշարժան դարձրեց Ամանորի տոնը։ Երեխաները Ավիկ Իսահակյանի հետ հետաքրքիր շրջայց ունեցան թանգարանի հուշային հատվածում, այնուհետև միասին ընթերցեցին, քննարկեցին Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» հեքիաթը։ Խորհրդանշական էր, որ հենց նրա հետ էլ երեխաները դիտեցին Իսահակյանի մասին պատմող «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, զարդարեցին բանաստեղծի սիրելի թխվածքաբլիթը՝ շաքարչորակին։

Օրը հագեցած է խորհրդավոր տոնական տրամադրությամբ, երեխաները իրենց հետ տարան գեղեցիկ հուշեր և Իսահակյանի հեքիաթներից մեկը՝ որպես նվեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031