Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային խնդիրների համար կարելի է ավելի արդյունավետ լուծումներ գտնել, քան վարձավճարի փոխհատուցումն է. Լարիսա Ալավերդյան. JAMnews

Դեկտեմբեր 25,2023 11:33

JAMnews. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 150 հազար հայեր Հայաստանի իշխանությունների կողմից փախստական են ճանաչվել։ Նրանցից ավելի քան 100 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններից հետո, որոնք Ադրբեջանը ձեռնարկեց 10-ամսյա շրջափակումից հետո։ Հայաստանն ընդունեց և տեղավորեց արցախցիներին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում։ Միջազգային գործընկերներն արձանագրեցին, որ փոքր ու ոչ հարուստ երկիրը կարողացավ հաղթահարել այս փորձությունը, ընդ որում՝ առանց վրանային ճամբարների:

Ամենաբարդը մատչելի գնով բնակարան գտնելն է

Տեղահանվածների համար ամենադժվարը բնակարանային խնդիրը լուծելն է. պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերյան պատերազմից հետո ավելի քան 100 հազար փախստականներից 59 հազարն է օգտվել կառավարության տրամադրած անվճար բնակարաններից։

Նրանց հիմնականում տեղավորել են երկրի սահմանամերձ շրջաններում։ Եվ քանի որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անկայուն է, շատերը հրաժարվել են այնտեղ մնալ։ Նախընտրել են սեփական ուժերով լուծել բնակարանային խնդիրը։ Իսկ վարձավճարների բարձրացումը մի մասին ստիպել է ընդհանրապես հեռանալ Հայաստանից։

«Բնակարանային խնդիրը հնարավոր է լուծել»

Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ տեղահանվածների բնակարանային խնդիրների համար կարելի է ավելի արդյունավետ լուծումներ գտնել, քան վարձավճարի փոխհատուցումն է։

Նա առաջարկում է հետևյալը՝

Սոցիալական բնակարան

«Ոչ մի երկիր, նույնիսկ ամենահարուստ, չի կարող այնպես անել, որ իր բոլոր բնակիչները դառնան բնակարանների և տների սեփականատերեր, քանի որ ամենուր կա հասարակության շերտավորում՝ ավելի շատ ու քիչ վարձատրվողներ: Նման դեպքում երկրները կարիքավորներին տրամադրում են սոցիալական բնակարաններ, որոնք հանդիսանում են պետության սեփականությունը։

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում շինարարական բում է: Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում նաև հանրապետության մարզերում։ Հայաստանի կառավարությունը պետք է միջազգային գործընկերներից ստացված միջոցներով բնակարաններ գնի փախստականներին աջակցելու համար և նրանց տրամադրի բացառապես օգտագործման իրավունքով՝ առանց սեփականության կամ փոխանակման իրավունքի։

Տեղահանվածներին անհրաժեշտ կլինի վճարել միայն կոմունալ ծախսերի համար: Եվ ստիպված չեն լինի անհանգստանալ, թե հաջորդ օրը կարող են փողոցում հայտնվել:

Երբ մարդիկ հաստատվեն և սկսեն գումար վաստակել, նրանց պետք է տրվի այդ բնակարանի արժեքը մաս-մաս վճարելու հնարավորություն: Եվ վերջնարդյունքում նրանք կունենան սեփականություն»։

Մոդուլային քոթեջներ

«Հայաստանում կա մի բարեգործական կազմակերպություն, որն իր դոնորների ֆինանսական աջակցությամբ կարող է 3 մլն 800 հազար դրամով արցախցիներին տրամադրել 13 մլն 200 հազար դրամ արժողությամբ քոթեջներ։ Որոշ բաներ պետք կլինի վերջնական տեսքի բերել, և ընդհանուր առմամբ մեկ քոթեջը կարժենա 5 մլն դրամ: Պետությունը կարող է ձեռք բերել այդ քոթեջները և տրամադրել տեղահանվածներին՝ հետագայում 5 միլիոնով դրանք պետությունից գնելու հնարավորությամբ»։

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031