Մեկնարկել է Երեւանի ավագանու նիստը, որին մասնակցում է ավագանու 36 անդամ։
Չնայած որ «Մայր Հայաստան» խմբակցությունը ավագանու ընդդիմադիր խմբակցություններին հորդորում էր չմասնակցել նիստին, որպեսզի քվորում չապահովվի, այդուհանդերձ, նիստի սկզբում չէին մասնակցում «Ազգային առաջընթացն» ու «Մայր Հայաստանը»։ Քվորում ապահովելուց հետո նիստին միացան նաեւ այս երկու խմբակցությունները։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է տեղական տուրքերի դրույքաչափերը բարձրացնելու մասին որոշում, որի դեմ բողոքի ցույցեր էր անում «Մայր Հայաստանը»։
«Հանրային ձայնը» առաջարկեց այս նիստի օրակարգից հանել «Կարմիր գծերին» վերաբերող՝ տեղական տուրքերի բարձրացման հարցը։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ «Հանրային ձայնի»՝ այս նախագծի մասին առաջարկներն ընդունվել են, նիստի ընթացքում այն կքննարկեն։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ