Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 31,2023 23:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է:

Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր` Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:

Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:

Այնպես որ Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի:

Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ: Այն անարգանք է մեր պատմության նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։

Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»:

 

 

Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031