Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանություն Չարենցավանի հանդիսությունների սրահներից մեկի բակում. կան ձերբակալվածներ

Հունվար 22,2024 16:15

Հունվարի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները: Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031