Լրահոս
Օրվա լրահոսը

«Համո Սահյան» ոսկե մեդալով է պարգեւատրվել Ալեքսանդր Խաչատրյանը

Հունվար 27,2024 14:33

«Հայ արվեստին զգալի ծառայություն մատուցելու համար» «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Համո Սահյան» ոսկե մեդալով է պարգեւատրվել 1992 թվականից ԱՄՆ-ում բնակվող ճանաչված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը:
Երեւանի Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասանը հայտնի է բազմաթիվ կինոդերերով, նա նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների կողմից նկարահանված ֆիլմերում. «Մխիթար սպարապետ», «Ժայռը», «Լքված հեքիաթների կիրճը», «Խնձորի այգին», «Տերը», «Նահապետ», «Իմ խաչը», «Որոգայթ», «Հատակում»… նրան կարող ենք տեսնել հեռուստասերիալներում («Առաջնորդները», «Ամերիկյան պատմություններ», «Ճակատագրի պատասխանը», «Պատվի համար»…):

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի մրցանակի արժանացած «Վերջին բնակիչը» ֆիլմում Ալեքսանդր Խաչատրյանն արժանացել է մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս պատվաբեր մեդալին մինչ այդ արժանացել են ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ Ռազմիկ Մանսուրյանը, երգիչ Հարութ
Փամբուկչյանը, Ֆրանսիայում բնակվող ասմունքող Մարինե Հովհաննիսյանը, Մարսելի հայ մշակույթի նախագահ Կամո Հովսեփյանը, երեւանաբնակ ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը, կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանը:

Ռ. Մ.

Լուսանկարը՝ Վիգեն ՄՆՈՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031