Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական դրամա, որն արծարծում է հայ-թուրքական թեման. կայացել է «Ժամանակն է» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ապրիլ 22,2024 15:43

Ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ժամանակն է» ֆիլմի վերջին ցուցադրությունը, որով եզրափակվեց ֆիլմի էկրանային ցուցադրությունը։ «Ժամանակն է» հայրենասիրական ֆիլմը քրեական դրամա է, այն արծարծում է հայ-թուրքական թեման։ Պատմում է հայ ընտանիքի մասին, որտեղ որդին 25 տարի անց վրեժ է լուծում։ Ֆիլմի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Կամո Ունանյանն է։ Ռեժիսորը՝ Վահե Սայանն է, ֆիլմի երաժշտությունը՝ Նարեկ Պետրոսյանի։

Ֆիլմը նկարահանվել է 4 երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանում։ Հայաստանյան պրեմիերային հաջորդել է ֆիլմի արտասահմանյան ցուցադրությունները։ Աշխարհի 12 երկրում ցուցադրվելուց հետո ֆիլմի վերջին ցուցադրությունը կայացավ Հայաստանում, որտեղ ներկա էին ֆիլմի դերակատարներ Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Արսեն Լևոնյանը, Անատի Սաքանյանը և արվեստի ու շոու-բիզնեսի անվանի արտիստներ։

Ֆիլմում Հասանի կերպարը մարմնավորած դերասան Ալեքսանդր Խաչատրյանը մինչ դիտումը, իր ելույթում առանձնացրեց ֆիլմի ստեղծագործական կազմի նվիրումով կատարած աշխատանքը և վստահեցրեց, որ այդ նվիրումի արդյունքում շատ լավ ֆիլմ է ստացվել։

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ռոբի կերպարում նկարահանվել է ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր, կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, ում նախաձեռնությամբ էլ կայացավ վերջին ցուցադրությունը։ Ըստ Կամոյի ֆիլմը 6 տարի անց ցուցադրման կարիք ուներ, հատկապես՝ ապրիլի 24-ից օրեր առաջ։

Ողջունելով ներկաներին Ունանյանն ասաց․ «12 երկրում շրջագայելոց հետո որոշեցինք ֆիլմի մեծ էկրաններին ցուցադրությունը եզրափակել փակ ցուցադրությամբ, քանի որ շատերը, այդ թվում և նկարահանված դրերակատարները, դեռ չէին դիտել ֆիլմը։ Թեպետ, լրիվ այլ կերպ էինք նախապատրաստվել այսօրվա համար՝ կարմիր գորգ, հյուրասիրություն, սակայն երկրում ստեղծված վերջին օրերի իրավիճակով պայամանվորված սահմանափակվեցինք միայն փակ ցուցադրությամբ»,- ասաց Կ․ Ունանյանը և հավելեց, որ բացի արտերկրում ցուցադրվելուց, ֆիլմը բացառապես անվճար ցուցադրվել է Հայաստանի 7 քաղաքներում։

Շուտով ֆիլմը կունենա նաև հեռուստապրեմիերա և կցուցադրվի հեռուստադիտողների համար։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930