Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ չի կարողանում արձագանքել Հայոց բանակն արատավորող հայտարարություններին․ Գեղամ Մանուկյան

Հունվար 28,2024 10:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։

Այս մասին բարձրաձայնել էի դեռ նախորդ տարի։ 2023-ի դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։

Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել էր քսան օր, իսկ արդյունքում ստացել էի 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»:

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Փաշինյանի նշած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ… Եվ դեռ պետք է ապացուցվի…

ՊՆ-ի դեպքում համառեցի. կրկին գրավոր հարցում ուղարկեցի՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն Պապիկյանը ՊԱՐՏԱՎՈՐ է հարցերիս առանձնաբար պատասխանել, կետ առ կետ։ Էլի նախարարությունը տեւական ժամանակ պապանձվել էր, անցնում էին օրերը, իսկ պատասխան չէին կարողանում գտնել։

Միայն հունվարի կեսին ստացա կրկնակի հարցման պատասխան-ծաղրանկար: Այս անգամ էլ Պապիկյանն իր առաջին պատասխանի բառերը հետ ու առաջ էր արել ու կրկին լեզուն կծել։ Պատասխանել է, թե «Փաշինյանի պատասխանից եւ պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ չունի»։

Հունվարի 28-ին Հայոց բանակի մասին դիֆերամբներ կձոնեն պաշտոնյաները, թե բարձրացնում են ԶՈՒ հեղինակությունը։ Իսկ իրականում մեր անվտանգության երաշխավորի դեմ թշնամական հարձակումներն անդադար շարունակվում են։ Եթե սահմանում թշնամին դիպուկահար ու այլ զենքեր է կիրառում, ապա ներսում թշնամական այլ, ավելի ծանր զենք է գործում՝ կեղծիք, զրպարտություն, անպատասխանատու հայտարարություն։ Այդ զենքերը, ցավոք արդեն Փաշինյանի ձեռքում են գործում։

ՊՆ եւ դատախազության հետ ողջ նամակագրությունը կցում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031