Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտավոր ենք տքնաջան աշխատանքով շենացնել մեր երկիրը, որ արժանի լինենք նրանց զոհողությանն ու անձնազոհությանը»․ Շիրակի մարզպետ

Հունվար 28,2024 19:31

Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, ազատամարտիկների հետ այցելել է Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, այնուհետև ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսներին պետք է առաջինն այցելենք, խոնարհվենք նրանց հիշատակի առջև, քանզի մեր պարտքն է նրանց հիշելն ու նրանց զոհաբերությունը գնահատելը, մենք պարտավոր ենք տքնաջան աշխատանքով շենացնել մեր երկիրը, որ արժանի լինենք նրանց զոհողությանն ու անձնազոհությանը։ Փառք մեր բանակին»,- նշել է Շիրակի մարզպետը։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031