Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ամերիկյան կողմի աջակցությամբ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը

Հունվար 29,2024 19:00

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին, ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ու ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին ԹՊԻՀ գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար՝ Սասուն Խաչատրյանը Մայքլ Վասկոյին ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, անդրադարձել կադրերի ընտրության և համալրման գործընթացին, օպերատիվ ծառայողների պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայության հարցերին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի կողմից վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև ամերիկյան կողմի աջակցությամբ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունն ու դրանց գործարկման նպատակով Կոմիտեի ծառայողների համար վերապատրաստումներ անցկացնելու հնարավորությունները:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031