Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. Գոռ Աբրահամյան

Հունվար 30,2024 22:55

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է.

ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված  տեսանյութի վերաբերյալ։

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031