Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն գործադրելու գործը կվերաբացվի, եթե դատարանը մերժի դատախազության բողոքը. «Հրապարակ»

Փետրվար 02,2024 10:26

Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բռնություն գործադրելու գործը կվերաբացվի, եթե վերաքննիչ դատարանը մերժի դատախազության բողոքը։

Բռնություն գործադրած ոստիկանները նույնականացվեցին, սակայն 2 տարի գործը «քնացնելուց» հետո, երբ հանրությունը մոռացավ կատարվածի մասին, վարույթը կարճվեց` այդպես էլ որեւէ ոստիկանի մեղադրանք չառաջադրվեց։

Գործը կարճելու որոշումը ծնողների ներկայացուցիչ՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից բողոքարկվել էր, եւ դատարանը բավարարել էր, վարույթն իրականացնող մարմնի վրա պարտավորություն դնելով՝ գործը կրկին քննել, եւ եթե դատախազությունը չբողոքարկի, ապա դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի։

Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը։ Մեզ փոխանցեցին, որ վերաքննիչ բողոքը երեկվա դրությամբ արդեն իսկ ներկայացվել է դատարան։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829