Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Գորիսում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգ, BMW՝ կրակոցի հետքերով, կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հիվանդանոցի բակում էլ՝ կրակոցի հետքերով մեկ այլ ավտոմեքենա․ shamshyan.com

Փետրվար 02,2024 18:30

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աշոտ Վանյանը հայտնաբերել է ինքնաձիգ՝ 2 փամփուշտատուփով։ Պարզվել է, որ փամփուշտատուփերում կա մոտ 33 փամփուշտ։ Քննիչի հանձնարարականով BMW-ն տեղափոխվում է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829