Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին՝ իբրեւ նվիրատվություն. «Ժողովուրդ»

Փետրվար 07,2024 10:21

Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը:

Սեպտեմբերի 17-ին կայացած՝ Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւ Հակոբյանը։

Բանն այն է, որ Տաթեւ Հակոբյանն այժմ հանդես է գալիս Տաթեւ Մարգարյան անուն-ազգանունով։ Նա այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի օգնականն էր, հետո, երբ Փամբուխչյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Տաթեւ Մարգարյանին իր հետ տարավ։ Նույնը կատարվեց, երբ Փամբուխչյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ. Տաթեւ Մարգարյանին կրկին նշանակեց իր օգնական։ Հետաքրքիր է՝ օգնականին որտեղից նման գումարներ, որ փոխանցել է: Այս հարցն էլ փորձեցինք պարզել Տաթեւ Մարգարյանից, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, ես այդքան հարուստ չեմ։ Քանի որ շտաբում էի, կազմակերպչական հարցերով պատասխանատու ու ակտիվ աշխատանքների մեջ էի, ընկերներ, կուսակցականներ, լիքը մարդ հավաքվեց, կպանք իրար, ես իջա արեցի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829