Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ, սուրճ խմո՞ւմ ես». Ադրբեջանցիներն ամեն օր այսպես կանչել են Ներքին Հանդում զոհված Մանուկյանին

Փետրվար 13,2024 18:44

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր, երեք անչափահաս երեխաների հայր:

Aravot.am- ի տեղեկություններով՝ կինը նոր էր վիրահատվել, նախօրեին Մանուկյանը դիրքերից իջել է, այցելել կնոջը, համբուրել նրան, խոստացել, որ էլի կգա ու նորից դիրքեր գնացել:

Գագիկ Մանուկյան

Մեզ նրա ազգականներից  պատմեցին, որ Գագիկի անունը թշնամին լավ գիտեր, գրեթե ամեն օր տարբեր ժամերի նրան ձայն են տվել՝ Գագիկ, սուրճ  խմո՞ւմ ես: Բացի սուրճի հրավիրելուց թշնամին նաեւ սպառնալիքներ է նրա հասցեին պարբերաբար ուղղել՝ «դու մեր ձեռքով ես գնալու», «վիզդ պոկելու ենք»:

Մեր տեղեկություններով՝ այսօրվա 4 զոհերը մտերիմ ընկերներ են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829