Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք նվիրելու օրը՝ թումանյանական շնչով

Փետրվար 19,2024 19:35

Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել և ծանոթացել թանգարանի գործունեությանը՝ հյուրընկալող տանիքի ներքո։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը գրքեր է նվիրել թանգարանին։

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կտորների վրա արտացոլված լուսանկարները, գրառումներն ու բանաստեղծական տողերը պատմում են Հովհաննես Թումանյանի և  Հրանտ Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես են եկել  Հովհ. Թումանյան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի երկրների լիակատար ժողովածուի 5-րդ հատորի շնորհանդեսը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829