Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դու ՔՊ համակիր ես…

Փետրվար 23,2024 10:00

Իմ տպավորությամբ՝ Հայաստանում գործում է «համացանցի մոնիտորինգի ՔՊ-ական բրիգադ», որի մեջ մտնում են մի շարք պատգամավորներ, իրավապահներ եւ այլ պաշտոնյաներ: Նրանց գործառույթն է՝ հետեւել սոցցանցերում անհաճո հրապարակումներին եւ դրանցից «կազմակերպչական հետեւություններ» անել: Ենթադրենք, պետական համակարգում աշխատող մի օգտատեր «լայք» է դրել Արմեն Աշոտյանի նյութի տակ: Ինչպե՞ս անենք, որ նրան հեռացնենք գործից կամ, առնվազն, աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծենք: Դե, իսկ եթե ինչ-որ մեկը իշխանություններին դուր չեկող «ստատուս» կամ մեկնաբանություն է գրում, ապա հանգիստ կարելի է նրա դեմ քրեական հետապնդում սկսել: Ընդ որում, եթե նույնատիպ գրառում արել է իրենց համակիրը (երկու դեպքում էլ կարող են հայհոյանքներ լինել), ապա նրան ոչ մի պատիժ չի հասնում:

Դա խոսում է ոչ միայն մեր «ժողովրդավարության» մակարդակի, այլեւ ՔՊ-ականների մտածողության «մասշտաբի» մասին. մենք տեսնում ենք, թե ինչ մանր գործերով են զբաղված այդ մարդիկ պետության համար այս ծանր վիճակում: Այդ մտածելակերպն, իհարկե, գալիս է իրենց ղեկավարից, որն, ի պատասխան պատգամավորի քննադատության, ասում է՝ «իսկ ես գիտեմ, թե արտասահմանում որ հյուրանոցներում եք դուք ապրել»: Պարզ է, որ եթե ամենավերեւից թելադրվում է մտածողության նման մասշտաբ, իրավապահները պետք է որդեգրեն համապատասխան գործելակերպ:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հանդեպ մեկը մյուսի հետեւից վարույթներ են հարուցվում ֆեյսբուքյան գրառումների համար: Իսկ իշխանության կողմնակից տիկինը կարող է հանգիստ հայհոյել եւ սպառնալ լրագրողներին համացանցով, այնուհետեւ հայհոյել եւ սպառնալ փողոցում մասնագիտական պարտականությունները կատարող մեկ այլ լրագրողի ու չներկայանալ դատարան: Եվ պարզ է, որ նրան ոչ մի պատիժ չի սպառնում:

ՔՊ համակիրները, ստացվում է, կարող են ցանկացած բան գրել համացանցում եւ ցանկացած ձեւով իրենց պահել փողոցում: Այդ ազդակները, կրկնեմ, գալիս են ամենավերեւից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Տեսապատկերում՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի աջակիցներից մեկը՝ Դիանա Մարտիրոսյանը, որն ավելի վաղ հրապարակավ վիրավորել էր «Առավոտի» թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանին, վիրավորանքներով հարձակվել էր «New day» կայքի խմբագիր Անի Գեւորգյանի վրա։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Վերնագրի բազմակետերը ես հասկանում եմ այս կերպ “ապա պարզ է, թե ով կարող ես դու լինել”։ Այդպիսի վերնագրից ու լուսանկարի աղջկա տեսքից հետո կարելի էր ոչինչ չգրել և միայն վերնագրով բավարարվել։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829