«Այս դեպքերով հիմա հանձնարարել եմ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը՝ սկսել ծառայողական քննություն»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության ներկայացման ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Պատգամավորների հարցերին ի պատասխան` Վահե Ղազարյանն ասաց, որ ծառայողական քննության արդյունքներով, եթե լինի հանցակազմ, կուղարկեն նախաքննության։ «Եթե պարզվի, որ կա կարգապահական հարց, կենթարկենք կարգապահական պատասխանատվության»,- ասաց նա։
Հաշվեքննիչ պալատը, ի թիվս այլ արձանագրումների, նաեւ բացահայտել էր, որ ջրային պարեկների պլանշետների գնման համար մոտ 30 մլն դրամ ավելի է վճարվել։
Վահե Ղազարյանը, դիմելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, արդարացավ․ «Պարոն Քոչարյան ջան, առաջին անգամ, որ մեզ պլանշետները նվիրատվություն արեցին միջազգային գործընկերների կողմից, լրիվ չաշխատեց։ Մենք էլ փորձեցինք ավելի որակյալ բան բերենք»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: