Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նորմալ հլը գլխի չեմ ընկել՝ էս որտե՞ղ եմ ընկել, ի՞նչ է լինելու, էս ո՞ւր եմ, ե՞րբ պիտի գնամ-գամ գործի, ասում էին՝ հողերը տալիս է». Փաշինյան

Մարտ 12,2024 16:05

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի տարօրինակ բան է տեղի ունենում՝ մենք խոսում ենք իրար հետ: Թուրքիայի նախագահի հետ մենք ունենում ենք երկխոսություն, այն շատ բարդ է, բայց ունենում ենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց. «2018-ից հետո, երբ ինձ ինչ-որ մեկը ուզում էր բան անել, թուրքական ինչ-որ սիմվոլներով նկարում էին ինձ: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի հայտարարել,որ ինձ վիրավորելու համար մի ասեք օրինակ` թուրք: Ինձ որ ասում եք գերմանացի, ես դրանից պետք է վիրավորվե՞մ: Իմ կարծիքով պետական ճիշտ ընկալումը սա է: Պետք էլ չի ժխտել, որ Թուրքիան նաեւ միջազգային մեծ դերակատար է: Պետք է այս փաստը տեսնենք: Ինչ վերաբերում է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին, այդտեղ պետք է չեզոք լինեն դերակատարները, որպեսզի կառուցողական դերակատարում ունենան: Եթե միակողմանի լինեն, օբյեկտիվորեն չեն կարող»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ բացատրություններին, որ վարչապետի թեկնածու լինելու որոշում կայացրեց, որովհետեւ ուզում էր կանխել արհավիրքը՝ Փաշինյանն ասաց, որ 2018-ի փետրվարին արդեն Սերժ Սարգսյանի համար ակնհայտ էր, որ ԼՂ-ի հարցում արհավիրք է հասունանում. «Լավ ասում էի, ժողովրդին չէ՞ր ասում, ես երբ վարչապետ դարձա, կարող էր թուղթ ուղարկեր ու ասեր, կամ մարդ ուղարկեր, տար այդ տեղեկատվությունը: Մի հատ «պապկա» են թողել ու ասում են՝ մենք գիտեինք, որ արհավիրք կար: Ժողովրդին ասեիք, գրեիք, հարցազրույց տայիք: Իշխանություն լինելու ժամանակ կարող է կաշկանդվածություն կար, բայց երբ արդեն իշխանություն չէիք, կարող էիք հրապարակային խոսել: 2018-ի մայիսի 9-ից հայտարարում էին՝ եկել է հողերը տա, հողերը տալիս է, հողերը տվեց: Երբ նայում եմ, ասում եմ՝ ի՞նչ հողերի մասին է խոսքը: Ես նորմալ հլը գլխի չեմ ընկել՝ էս որտե՞ղ եմ ընկել, ի՞նչ է լինելու, էս ո՞ւր եմ, ե՞րբ պիտի գնամ-գամ գործի, ե՞րբ պիտի գնամ տուն, աշխատանքային ժամերը ոնց են, հեռախոսները ոնց են աշխատում… Հողերը տալիս է: Հլը բացեք այդ ժամանակվա ՀՀԿ-ականների հարցերը նայեք՝ դուք այսինչ թվին այսինչ բանն եք ասել, եկել եք հողերը տաք: Էդ է արհավիրքը, հիմա բացվե՞ց: Որ ասում եմ էս ընդդիմությունը մեզ համար նվեր է, չեք հավատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031