Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ նաեւ անվճար սարքել տրանսպորտը, բայց ինչի՞ հաշվին, պետք է հասկանալ. Արմեն Գալջյան

Մարտ 12,2024 16:19

«Նախորդ մեր ներկայացրած նախագծի համեմատ ավելի ցածր սակագներ ենք առաջարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի սակագների բարձրացման հարցին՝ հպարտացավ Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին, պարոն Գալջյանը նկատեց. «Իրենց ներկայացրած առաջարկը չի բխում այն կոնցեպտից, որը մենք ենք պատկերացնում, դա տանելու է կոլապսի տնտեսական համակարգը, որը ուզում ենք ներդնել տրանսպորտի մեջ»:

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկումներին, թե իր օրոք միասնական տոմսային համակարգը պատրաստ էր, նույնիսկ հաղթած ընկերություն կար, ինչը չեղարկեցին իրեն հեռացնելուց հետո ու քաղաքացիները երկու տարի կորցրին, Գալջյանը հակադարձեց. «Երկու տարի չեն կորցրել, որովհետեւ եթե դու չես բերել պատշաճ քանակի ավտոբուսներ, չէիր կարող գազելների վրա միասնական տոմսային համակարգ ներդնել: Կոռուպցիայից, որ խոսում եք, կոռուպցիոն ռիսկեր այսօր կան, եթե չկա տոմսային միասնական համակարգ, մարդը վճարում է 100 դրամ, վարորդը վերցնում է, ու դա չի գալիս քաղաքային բյուջե, էդ է կոռուպցիան, իսկ մենք միասնական տոմսային համակարգի ներդրմամբ, այդ կոռուպցիան զրոյի ենք հասցնում»:

Նա նկատեց, որ քաղաքացիների դժգոհությունը լսելու ու հաշվի առնելու արդյունքում են իրենք նոր նախագծով տրանսպորտի սակագների ավելի ցածր արժեքներ առաջարկում. «Ընդունում ենք այսօր, բայց նախապատրաստվում ենք դրան, ուժի մեջ է մտնելու աշնանը, երբ կունենանք 171 նոր ավտոբուս, որոնք խնդիրների էական մասը կլուծեն»:

Դիտարկմանը, թե ինչպես են ավագանու երկու խմբակցություններ պնդում, որ առանց թանկացումների, սուբսիդավորմամբ հնարավոր է տրանսպորտը բարելավել ու չթանկացնել, իսկ ՔՊ-ն պնդում է, որ չէ, թանկացմանն այլընտրանք չկա, Գալջյանն այսպես արձագանքեց. «Անհնարին չէ, հնարավոր է, բայց դա ինչ-որ բանի հաշվին է լինելու, հնարավոր է նաեւ անվճար սարքել տրանսպորտը, բայց ինչի՞ հաշվին, պետք է հասկանալ: Ինչ վերաբերում է առաջարկներին, դրանք կատարվում են իրականության հետ կապ չունեցող թվերի հաշվարկների արդյունքում, այդ թվերը, որոնք նույնիսկ այսօր են, վաղը չեն լինելու ծախսերի առումով, երբ եւս 171 ավտոբուս ենք բերում, կանգառներն ենք ուզում զարգացնել, չվացուցակները… ենթադրվում է՝ այդ ծախսը պետք է ավելանա»:

Ինչու նախընտրական փոլում ՔՊ-ն իր ընտրողների հետ ազնիվ չէր ու չէր հայտնում, որ տրանսպորտի սակագին են բարձրացնելու, ի պատասխան Գալջյանն ասաց. «Թանկացումը որակավորում է, այլ բան է՝ ինչպես ես մեկնաբանում: Իսկ այն նախագիծը, որն այսօր քննարկում ենք, դրա մասին հայտարարել ենք, մեր նախընտրական ծրագրում գրված է, որ միասնական տոմսային համակարգ ենք ներդնելու տարբեր փաթեթներով՝ տարեկան, եռամսյակային»:

Լրագրողի հարցին ՝ ձեր ընտրողներն ասե՞լ են, տրանսպորտ թանկացրեք, կարմիր գծեր թանկացրեք, Գալջյանը կրկնեց, որ ոչ միայն նախընտրական ծրագրում են ասել, այլեւ չեն վախեցել հարցազրույցներում են ներկայացրել, որ վերանայումներ են լինելու:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031