Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Ադրբեջանի հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները և իրավունքները հասցեագրելու կարևորությունը

Մարտ 18,2024 23:35

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Վերջինիս մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում հայկական կողմն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին և ձևաչափի կենսունակության ու ներառականության պահպանման անհրաժեշտությանը:

Ընդգծվել է Ադրբեջանի հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները և իրավունքները հասցեագրելու կարևորությունը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ԵՄ անդամ երկրներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալու նպատակով հատկացված մարդասիրական աջակցության համար:

Տարածաշրջանային համագործակցության խթանման նպատակով նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համատեքստում հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ծրագրերում ներառականության ապահովումը մեծապես կնպաստի նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031