Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր Ադրբեջանն ինչո՞ւ փող ծախսի քարոզչության վրա: Ինչ պետք է, Փաշինյանն անում է. «ՉԻ»

Մարտ 20,2024 11:17

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետ ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։

«ՉԻ». Մեզ թվում է, որ Ադրբեջանը հաջորդ տարի բյուջեն կրճատելու է: Բյուջեի այն տողը, որով գումարներ էին նախատեսված քարոզչամիջոցներին, պետական լրատվամիջոցներին, իշխանական քարոզիչներին, բլոգերներին, հանելու են:

Իզուր տեղն ինչի՞ փող ծախսեն քարոզչության վրա: Ինչ որ պետք է, Փաշինյանն անում է:
Ադրբեջանը, օրինակ, պիտի փող ծախսեր, չէ՞, որ իր քարոզիչները ամեն տեղ տարածեին, թե Հայաստանի այս ու այն գյուղը, տարածքը Ադրբեջանին է պատկանում: Հիմա չի ծախսի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031