Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մարտ 21,2024 12:23

Գործադիրն այսօր հաստատեց Եղիազար Վարդանյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր։ Կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվեց պաշտոնից այս տարվա հունվարին, վարչապետի Լոռու մարզի Վարդաբլուրի դպրոցի շինաշխատանքներին ծանոթանալուց հետո, երբ Փաշինյանը դժգոհություն հայտնեց դպրոցաշինությունից։

Վարդանյանը մինչ այս պաշտոնին նշանակվելը Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտորն էր։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` իմ նկատմամբ դրսեւորած, ցուցաբերած բարձր վստահության համար, եւ համոզմունք հայտնել, որ համագործակցելով կառավարության գործընկերների, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց եւ կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»,-այսօր նշանակումից հետո ասաց Վարդանյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031